Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանել է աստրախանյան բանակցությունները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Աստրախանում կայացած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը նշել էր, որ նախագահները վերահաստատել են 2008 թվականի Մայնդորֆյան հռչակագրի դրույթները, ընդգծել են ռազմական ոլորտում փոխվստահության, նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել ռազմագերիներին եւ վերադարձնել դիակները, ինչպես նաեւ այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաեւ ապագայում։

«Նաեւ նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը», - նաեւ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG