Մատչելիության հղումներ

Եվրոպայի աջ-ծայրահեղականները դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը


Եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները կտրուկ դեմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։ Շաբաթ օրը նրանք հայտարարեցին, որ Թուրքիայի անդամակցության հարցով պահանջելու են Եվրամիության երկրներում հանրաքվե անցկացնել:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, բայց քիչ առաջընթաց է արձանագրվել:

Ավստրիայի «Ազատություն», Բելգիայի Ֆլամանդական ազգային շահերի, Շվեդիայի դեմոկրատական ու Դանիական ժողովրդական կուսակցությունների ղեկավարները հայտարարել են, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում եւ որ Եվրոպայի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այդ հարցում հայտնելու իրենց կարծիքը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ավստրիական կուսակցության ղեկավար Հայնց-Քրիստիան Շտրախեն ասել է. - «Մենք բոլորս խորապես համոզված ենք, որ Եվրոպան մեծ սխալ կգործի, եթե ոչ-եվրոպական երկրին ընդունի որպես Եվրամիության անդամ»։

Նրա խոսքով` դա սկիզբ կդնի եվրա-ասիա-աֆրիկյան մի միության, որը լրիվ հակառակ դիրքորոշում կունենա եվրոպական խաղաղության ծրագրի դեմ:

Վիեննայում եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները անցած շաբաթավերջին երկօրյա հավաք են անցկացրել իրենց կուսակցությունների համակարգումը ակտիվացնելու նպատակով, եւ մամուլի ներկայացուցիչների հետ կիսվել են այդ հավաքի ընթացքում:

Դանիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Մորթեն Մեսերշմիդտը ասել է առաջարկել է հանրաքվե անցկացնել Ռումինիայից մինչեւ Դանիա, Իտալիայից մինչեւ Ֆինլանդիա, եւ կոչ արել, որ Թուրքիայի անդամակցության հարցով քաղաքական խորհրդակցությունները չսահմանափակվեն Եվրահանձնաժողովի շրջանակներով, այլեւ կարծիք հայտնեն նաեւ Եվրոպայի քաղաքացիները:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը վիճահարույց խնդիր է Եվրոպայում։ Եվրոպական առանցքային երկրներից Գերմանիան ու Ֆրանսիան վերապահումներ ունեն, իսկ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան աջակցում են մահմեդական երկրի անդամակցությանը Եվրամիությանը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւս Եվրամիության երկրներին հորդորել է ընդունել Թուրքիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG