Կողմ քվեարկեց քաղաքային Դումայի 32, դեմ` 2 պատգամավոր:
Ռուսաստանի փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սոբյանինի թեկնածությունը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Մինչ հաստատվելը թեկնածուն ելույթ ունեցավ եւ պատասխանեց քաղաքային Դումայի պատգամավորների հարցերին։
Վերջին օրերի ընթացքում Սոբյանինը արդեն հանդիպումներ էր ունեցել Դումայում ներկայացված խմբերի հետ, իսկ մեկ օր առաջ ուշագրավ հայտարարություններ էր արել։
Մոսկվայի աշխատատեղերը մոսկվացիների համար` կարելի է այսպես կարճ ձեւակերպել նրա խոսքերը, որ ասել է չորեքշաբթի օրը Մոսկվայի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք միասին աշխատենք, որպեսզի Մոսկվայում առկա աշխատատեղերը առաջին հերթին տրամադրվեն մոսկվացիներին», - ասել է Սոբյանինը:
Նրա խոսքերով` այդ աշխատատեղերը պետք է լինեն բարձրտեխնոլոգիական, արդիական եւ լավ վարձատրվող։
Նա հայտարարել է, որ Մոսկվայի իշխանությունները արհմիությունների հետ միասին պետք է հասնեն այն բանին, որ յուրաքանչյուր տարի Մոսկվայի քաղաքացիները մեծ եկամուտներ ստանան ու իրենց ավելի հարմարավետ զգան։
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Սոբյանինի հաստատվելու նախօրեին նաեւ բարի կամք դրսեւորվեց ընդդիմության հանդեպ. քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի ներկայացուցիչը հայտարարեց, որ ընդդիմությանը թույլ կտան հոկտեմբերի 31-ին ակցիա անցկացնել Տրիումֆալնայա հրապարակում:
Նախկինում Մոսկվայի իշխանությունները միշտ մերժել են ընդդիմությանը այդ վայրում հանրահավաք անցկացնել, իսկ հավաքվածներին ոստիկանությունը ուժ կիրառելով ցրել է։
31 օր ունեցող բոլոր ամիսների վերջին օրը Ռուսաստանի ընդդիմությունը հավաքներ է անցկացնում` պահանջելով հարգել երկրի Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը հավաքներ անցկացնելու ազատության մասին է: