Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Ադամ Միխնիկի հետ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ:

«Տեղի է ունեցել զրույց համաեվրոպական խնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ հեռանկարի, ինչպես նաեւ այդ գործընթացներում դեմոկրատական համերաշխության ապահովման անհրաժեշտության շուրջ», - տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսի գրասենյանը` հավելելով, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG