Մատչելիության հղումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղարկել Ղարաբաղի եւ Ադրբեջանի Օմբուդսմեններին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային` կոչ անելով միջնորդել իրենց իշխանությունների մոտ` վերադարձնել կողմերի մոտ գտնվող դիակները:

«Կոչ եմ անում եւ հորդորում ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի եւ Մուբարիզ Իբրահիմովի դիակները», - ասված է նամակում, որը տարածել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. - «Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել եւ պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: Կոչ եմ անում նաև միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում»:

Արմեն Հարությունյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իր լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG