Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ջրհեղեղների հետեւանքով զոհված 14 անձանց թվում կա առնվազն երկու հայ` 33-ամյա Արթուր Աբովյանը եւ 73-ամյա Ալբերտ Մնացականյանը, երկուսն էլ` Հայաստանի քաղաքացիներ:
Զոհվածների ցուցակներում կա նաեւ Մորդովսկայա Սուսաննա Սամվելովնա անունը:
Տուապսեի իշխանությունների տվյալներով` առնվազն 9 մարդ կորած են համարվում: Տվյալները դեռեւս ճշտվում են:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն` 14 զոհվածներից երկուսի ինքնությունը դեռ չի պարզվել, ինչպես նաեւ կա տեղեկություն, որ անհետ կորել է ոչ թե 9, այլ 14 մարդ:
Անցած շաբաթավերջին տեղացած հորդառատ անձրեւների պատճառով Կրասնոդարի երկրամասի մի քանի բնակավայրերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ափերից դուրս է եկել Փշենախա գետը, ջրի տակ է հայտնվել Տուապսեի շրջանի 22 բնակավայր: Տասնյակ հազարավոր մարդիկ առանց ծածկի են մնացել, տնտեսությանը հասցված վնասը փորձագետները գնահատել են 500 միլիոն ռուբլի (շուրջ 1.7 միլիոն դոլար):
Երկուշաբթի Տուապսեի շրջանում սգո օր է: Այստեղ է ժամանելու Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը, ով հանդիպելու է ջրհեղեղից տուժածների հետ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Կրասնոդարի երկրամասում նոր ջրհեղեղների վտանգը մեծ է:
Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է, որ նախօրոք տեղեկացրել է Տուապսեի շրջանի բնակչությանը, որ հնարավոր են հեղեղեր, սակայն մարդիկ չեն ցանկացել թողնել իրենց տները: