Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր ժողովրդի կողմից Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը դիտարկվում է որպես դարերի ընկեր, որպես վստահելի եւ մերձավոր բարեկամ: Ուրախ եմ, որ այսօր մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում: Մենք կարեւորում ենք մեր երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները», - ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:
Իրանի խորհրդարանի նախագահը ընդգծել է Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:
Երկուստեք կարեւորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսին են Իրան - Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը: