Մատչելիության հղումներ

Էրդողանը ԵՄ-ին քննադատում է Թուրքիային սպասեցնելու համար


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը` այդ կառույցին իր երկրի անդամակցությունը ձգձգելու համար:

Zaman պարբերականի վկայությամբ, Ստամբուլում անցկացվող միջազգային գործարար համաժողովի ժամանակ իր ելույթում թվարկելով Թուրքիայի ձեռքբերումները տնտեսական, դիվանագիտական եւ երկրի ժողովրդավարացման բնագավառներում` Էրդողանը հայտարարել է. - «Եթե Եվրամիությունը չի ուզում Թուրքիային, թող բացահայտ ասի այդ մասին: Միությունը չպետք է սպասեցնի Թուրքիային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG