Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի օրը ընդունել է մի հայտարարություն, որտեղ նշվում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը խոչընդոտում է բազմակարծությունը եւ սահմանափակում է ինֆորմացիայի ազատությունը Հայաստանում:
Հայտարարությունը, որը նախաձեռնել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ստորագրել են Վեհաժողովի երեք տասնյակից ավելի պատգամավորներ, այդ թվում նաեւ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ Արմեն Ռուստամյանը:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. - «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք առաջարկվել են կառավարության կողմից եւ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել են 2010 թվականի հունիսին, միմիայն ընդլայնում են պետության վերահսկողությունը հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակումների նկատմամբ: Ընդդիմադիր ուժերը, Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն քննադատել են վերոհիշյալ փոփոխությունները: Օրենքում կատարված փոփոխությունները նպատակ են հետապնդում չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականին կայացրած որոշումը, որով Հայաստանի կառավարությունը քննադատության էր ենթարկվել «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակելու համար»:
Հայտարարությունում ընդգծվում է նաեւ, որ կատարված փոփոխությունները կհանգեցնեն հետագա տարընթերցումների, ներառյալ` արբանյակային վերահեռարձակման, բջջային հեռախոսակապի հաղորդագրությունների եւ ինտերնետ-հեռարձակման լիցենզավորման կարգի անհստակ սահմանումը: Փոփոխությունները նաեւ դատարաններին մեծ լիազորություններ են տալիս հեռարձակման լիցենզիաների եւ լրատվամիջոցների ազատությունը անհիմն կերպով սահմանափակելու առումով:
Հետեւաբար, փաստաթղթի հեղինակները Հայաստանի իշխանություններից պահանջում են խելամիտ ժամկետներում բարեփոխել օրենքը` միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաեւ օրենքի բարեփոխմանը մասնակցելու հնարավորություն տալ ընդդիմությանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հայտարարությունը, երբ օրենքը արդեն ընդունվել է, եւ հեռուստահեռարձակման արտոնագրերի մրցույթն էլ անցկացվելու է այդ օրենքի շրջանակներում, փաստաթղթի հեղինակ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. - «Ամեն դեպքում, ես կարող եմ ասել, որ այն մրցույթը, որը պետք է տեղի ունենա հունիսի 10-ին ընդունված օրենքի շրջանակներում, միանշանակ է, որ այդ մրցույթը չի կարող համապատասխանել միջազգային չափանիշներին, եւ այդ մրցույթից տուժած անձինք պոտենցիալ դառնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմորդներ»: