Մատչելիության հղումներ

Միջնորդները խոստացել են հաջորդ փուլում դիտարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները


Հոկտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համանախագահները Սերժ Սարգսյանի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել՝ Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաեւ կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջեւանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր»:

«Նախագահ Սարգսյանը կարեւորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց»,- նշված է ՀՀ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG