Մատչելիության հղումներ

ԵՊՀ ուսանողները նամակ հանձնեցին ԵԱՀԿ գրասենյակ


Հոկտեմբերի 4-ին մեկնարկեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում: Այդ առթիվ ԵՊՀ մի խումբ ուսանողներ երթով շարժվեցին դեպի ԵԱՀԿ գրասենյակ ու նամակ հանձնեցին:

Ուսանողների նամակը հասցեագրված էր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւին: Նամակում ուսանողները մասնավորապես հարցնում են.. «Արդյոք Ձեզ չի հետաքրքում Ջուղայի հայկական խաչքարերի եւ Շահումյանի շրջանի հարյուրավոր հայկական հուշարձանների ճակատագիրը»: Ուսանողներն իրենց նամակում նշում են, որ «այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Ղարաբաղ` ուսումնասիրելու «ադրբեջանցիների հետքերը»»:

XS
SM
MD
LG