Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականների առաջնորդը քննադատում է հայ–թուրքական հաշտեցման գործընթացը


Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսկացության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ելույթ է ունեցել հայ–թուրքական սահմանից քիչ հեռու՝Ալիջանի անցակետի մոտ, եւ քննադատել Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ իշխանությունների ցանկությունը։

«Կառավարության գործադրած ջանքերի պատճառով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վտանգավոր փուլ են մտել»,–հայտարարել է Բահչելին եւ ընդգծել,–«Հարաբերությունները անհրաժեշտ է կարգավորել միայն այն դեպքում, երբ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի նկատմամբ ունեցած թշնամական վերաբերմունքից եւ դուրս կբերի զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։

Ավելի վաղ ազգայնականների առաջնորդը քննադատել էր Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ որպես բողոքի նշան՝ խմբակային նամազ կազմակերպել Անիի Մայր Տաճարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG