Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նորանշանակ դեսպանը ժամանել է Երեւան


Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան ժամանել է Հայաստան: Նա այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպան Կուխտան ասել է, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Նա կարեւորել է Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, նոյեմբերին Ուկրաինայի արտգործնախարարի Երեւան կատարելիք այցի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում եւ Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG