Մատչելիության հղումներ

Ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ` Սիրահարների այգում


Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպում է ֆիլմերի երեկոյան դիտումներ Սիրահարների այգում: Բացօթյա այս ցուցադրությունների միտքը ծագել է դեսպանատան ֆիլմադարանները կազմելիս:

Հայաստանում բրիտանական դեսպանատան ծրագրերի եւ քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանի խոսքով`
դեսպանատունը մեծ է համարում մշակույթի՝ որպես գործիքի ուժը իրենց գաղափարները տարածելու, հանրության հետ երկխոսության մեջ մտնելու գործում: - «Ցանկացած ոլորտում այսօր անհնար է մշակույթը մի կողմ դնել, քանի որ երգի, թատրոնի, ֆիլմերի միջոցով կարելի է շատ ավելի արագ ու ճիշտ մատուցել ասելիքը», - նշեց Սուլթանյանը:

Սիրահարների այգում երեկոյան դիտումների ժամանակ ներկայացվող ֆիլմերը նկարահանվել են բրիտանական դեսպանատան աջակցությամբ եւ հիմնականում որեւէ խորագրի ներքո, որը համապատասխանել է դեսպանատան՝ այդ շրջանում իրականացրած այս կամ այն ծրագրին:

XS
SM
MD
LG