Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր երիտասարդները` «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների»


Նախաձեռնող խմբի լուսանկարներից
Նախաձեռնող խմբի լուսանկարներից

Ընդդիմության երիտասարդ ակտիվիստները ստեղծել են մի նոր նախաձեռնություն` «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների», որն, ըստ նրանց, ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ առհասարակ երիտասարդների իրավունքների պաշտպանը պիտի լինի:

«Հասարակության մեջ լեգենդներ են ձեւավորված կարմիր բերետավորների, բաժին բերման ենթարկվող երիտասարդների մասին, բայց օրենքի մասին պատկերացումներ եւ քաղաքացիական գիտակցում ունեցող երիտասարդները այդ ապօրինություններից խուսափելու ձեւեր կարող են գտնել», - նշեց Վահագն Գեւորգյանը, ով վերջին մի քանի տարիների ընթացքում ընդդիմության ակցիաների, երթերի ու ցույցերի առաջին գծում է եղել, բազմիցս ոստիկանություն բերման է ենթարկվել, անգամ դատարանում է հայտնվել:

«Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների» նախաձեռնող խումբը ունի արագ արձագանքման ջոկատ: Բոլորովին վերջերս արձագանքել են կարմիր բերետավորների կողմից ուսանողների քաշքշելու մի դեպքի բժշկական համալսարանի մոտ: Խումբն ունի տեսախցիկ, նկարահանումներ է կատարում «դեպքի վայրում»:

Արձագանքման խմբի ակտիվիստները հատուկ ուսումնասիրել են, թե օրենքով լիազորությունների ինչ շրջանակ ունի ոստիկանը: Վահագն Գեւորգյանի պնդմամբ` ուսանողները հիմնականում հայտնվում են նման պատմությունների մեջ օրենքի չիմացության պատճառով:

XS
SM
MD
LG