Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց կկատարի Շվեյցարիա


Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիա կմեկնի Հայաստանի Ազգային ժոովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բեռնում նախատեսված են հանդիպումներ Շվեյցարիայի Պետությունների խորհրդի (Սենատ) նախագահ Էրիկա Ֆոստեր-Վանինիի, Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի, արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյի, Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քրիստա Մարկվալդերի եւ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա - Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Սեպտեմբերի 30-ին պատվիրակությունը կհանդիպի շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:

Պատվիրակության կազմում են առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան - Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG