Մատչելիության հղումներ

Իսրայելապաղեստինյան բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ


Գերտերությունները եւ միջազգային կառույցները շարունակում են ջանքեր գործադրել՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մոտ մեկ ամիս առաջ վերսկսված բանակցությունները ձախողումից փրկելու համար։

Պաղեստինը սպառնում է դուրս գալ բանակցություններից, եթե Իսրայելը որոշի վերսկսել Հորդանանի արեւմտյան ափին նոր բնակավայրերի կառուցումը։ Տասը ամիս առաջ պաշտոնական Երուսաղեմը արգելանք էր դրել շինարարության վրա, որի ժամկետն ավարտվում է այսօր կեսգիշերին։

Տեղում բնակվող հրեաները հատուկ միջոցառումներ են ծրագրում, մասնավորապես, պատրաստվում են արգելքի ավարտին հանդիսավորապես դնել նոր կառուցվելիք շինությունների առաջին քարը։ Վարչապետ Բենյամին Նաթանյահուն, սակայն, այսօր կոչ է արել տեղաբնակներին «զսպվածություն ցուցաբերել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG