Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակն ու Պաշտպանության նախարարը կայցելեն Ադրբեջան


Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, թե առաջիկա ամիսների ընթացքում Իրանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակն ու Պաշտպանության նախարարը այցելելու են Բաքու։ Դեսպանի խոսքով, մասնավորապես, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ադրբեջան կայցելի նոյեմբերի երկրորդ կեսին, իսկ Պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին՝ հոկտեմբերի 11-ին։

«Ազգային ժողովի խոսնակ Ալի Լարիջանիի այցելության հստակ ժամկետները դեռ ճշտվում են», - հայտարարել է դեսպանը եւ ընդգծել, որ բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում քննարկելու են երկկողմ հարաբերությունները ամրապնդելու հեռանկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG