Երեկ Նյու Յորքում` ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Նալբանդյանի խոսքերով` 2010 թվականի հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի:
«Ազատություն» ռադիոկայանի Կոսովոյի ծառայության փոխանցմամբ` Հուսեյնին Նալբանդյանին խնդրել է, որ Հայաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Թունիսի, Էստոնիայի, Լիտվայի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Սինգապուրի եւ Կիպրոսի արտգործնախարարների հետ:
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուրմաս Պաետի հետ ստորագրվել է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Պաետը բնորոշել է որպես Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվան: