Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում քննարկվել են հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարարները քննարկել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ: