«2008-ի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո Վրաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Եվրամիության հետ», - իր կարծիքը հիմնավորել է նախագահ Սահակաշվիլին:
«Իսկ ամենակարեւորը», - նկատել է Միխեիլ Սահակաշվիլին, - «շատ դժվար է հարձակվել զարգացող երկրի վրա»:
CNBC-ի հայտնի հեռուստահաղորդավարուհի Էրին Բարնեթը հյուրին` Միխեիլ Սահակաշվիլիին ներկայացրեց իբրեւ հարավկովկասյան տարածաշրջանում մի երկրի ղեկավարի, որտեղ «բիզնես հիմնելն առավել շահավետ է համարվում, իսկ պետությունը 2012 թվականից խոստանում է իր շահութաբաժնից տոկոս չգանձել»:
Այդ ամենի հետ մեկտեղ, էկրանին հայտնվում էին սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որոնց համաձայն նախորդ տարի վրացիների 98 տոկոսը կաշառք չի տվել:
«Վրաստանը միմիայն նավթմուղի համար տարանցիկ երկիր չէ: Այն նաեւ տարածաշրջանում ամենացածր հարկեր ունեցող, կոռուպցիայի դեմ պայքար վարող երկիր է, որը կոռուպցիոն ամենանվազ ռիսկայնությամբ երկրներից մեկն է տարածաշրջանում եւ Եվրոպայում », - իր խոսքում շեշտում էր նախագահ Սահակաշվիլին: Նրա կարծիքով ՝ Վրաստանը Սինգապուրին եւ Դուբային հատուկ տարրերով, բայց եվրոպական, առավելապես՝ Շվեյցարիայի նմանությամբ մի երկիր է:
«Դրան գումարած վրացական գինու համբավը, Վրաստանը դարձնում են հերաքրքիր զբոսաշրջիկների համար», - հավելեց Վրաստանի նախագահը:
Վաղը Վրաստանի նախագահը պատրաստվում է ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցնել մի ծավալուն ելույթ, որը, լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, վրացական տարածքների գրավման եւ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապահին է վերաբելելու: