Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնություն ստացած ACP ընկերության գործադիր վարչության փոխնախագահ, տնօրեն Գագիկ Արզումանյանը Վանաձորում «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե երբ է ՎՏԲ բանկը ֆինանսավորելու ծրագիրը, անդրադարձավ բանկի կողմից առաջադրված պայմանին:
«Հիմնական խնդիրներից մեկը, որ բանկը կոշտ դրել է մեր առջեւ, ծրագրի բնապահպանական կենսունակության ապացուցումն է: Հիմա միջազգային անկախ փորձագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց Արզումանյանը:
Նա նշեց, որ երկու ամսից ուսումնասիրության արդյունքները պատրաստ կլինեն, ու ծրագրի ֆինանսավորման խոչընդոտներ այլեւս չեն լինի:
ՎՏԲ բանկը հանքավայրի շահագործման նպատակով շուրջ 280 միլիոն դոլար վարկ է հատկացնելու:
Երեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը արտոնեց ACP ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը` դրական գնահատելով հանքավայրի շահագործման ծրագիրը եւ այն հռչակելով հանրային գերակա ծրագիր, որն իրենից բնապահպանական ու առողջապահական վտանգներ չի ներկայացնում: Մինչդեռ, բնապահպանների բողոքները հակառակն են վկայում: Նրանք շարունակում են պնդել, որ հանքարդյունաբերությամբ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող գյուղերն իրենց հարակից տարածքներով կկանգնեցնեն բնապահպանական աղետի առջեւ: