Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Բողոքի ակցիա Ծիծեռնակաբերդում
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կիրակի օրը տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն՝ մատուցվեց հոգեհանգստյան կարգ, որին հաջորդեց բողոքի ակցիա` ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ «թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների»:

«Մեր եկեղեցին պարտքով մի տվեք մեզ», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները» պաստառներով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ճաղավանդակի հետեւում պատկերող նկարներ պարզած` տասնյակ երիտասարդներ լուռ երթով բարձրացան դեպի Անմար կրակը:

Ակցիայի մասնակիցների համոզմամբ` Թուրքիան այսօր «շոու» է կազմակերպում, որպեսզի աշխարհին ցույց տա իր «ժողովրդավար» եւ «եվրոպական արժեքներին հավատարիմ» լինելը:

«Սուրբ Խաչ եկեղեցում այսօր մեկօրյա պատարագ է: Մեկօրյա, որովհետեւ այդպես է ցանկացել թուրքական կառավարությունը` խախտելով միջազգային իր պարտավորությունները », - հայտարարեց ակցիայի նախաձեռնող`
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: - «Մենք այստեղ եկել ենք ոչ թե բողոքելու, այլ թուրք հասարակությանն ու միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք տեր ենք մեր հիշողությանը, մեր մշակութային ժառանգությանը եւ երբեւէ չենք հանդուրժի, որ այդ հիշողությունն ու ժառանգությունը դառնան քաղաքական ձեռնածությունների առարկա»:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բողոքի ակցիային ներկա էր միայն Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, որ խնդիրը այսօր վերածել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցին՝ «հարցը մանրացնել է նշանակում»:

«Իրենք [թուրքերը] իրենց կեցվածքով այնպես արեցին, որ խնդիրը վերածվեց խաչ դնել-չդնելու: Բայց այդ չէ խնդիրը, խնդիրն այն է, որ իրենք մեր եկեղեցին վերածել են թանգարանի եւ փորձում են այդպես պարտադրել մեզ: Իսկ մենք չենք ընդունում: Մենք դա համարում ենք եկեղեցի, տարին 365 օր պետք է որ գնանք աղոթենք, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Թուրքիան է ասում», - ընդգծեց դաշնակցական գործիչը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացված բողոքի ակցիան ավարտվեց «Ամոթ, ամոթ» բացականչություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG