Մատչելիության հղումներ

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռում հայտնաբերվել են «չճանաչված էլեկտրոնային սարքեր»


Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հարկադիր վայրէջք կատարած թուրքական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռում հայտնաբերվել են «չճանաչված էլեկտրոնային սարքեր»:

Ինքնաթիռն իրականացնում էր Ստամբուլ - Պեկին չվերթը:

Աստանայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել են, որ հայտնաբերված սարքերը փորձաքննության են հանձնվել Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտե:

Հարկադիր վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG