Մատչելիության հղումներ

Հոբելյանական համերգ Ալ. Հարությունյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ


Ուրբաթ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ համերգ նվիրված հայ լավագույն կոմպոզիտորներից մեկի` Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակին:

Դասական երաժշտության երեւանյան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգում ելույթ ունեցան հատկապես այս նպատակով Երեւան ժամանած միջազգային մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ Հարրի Լիդֆենը (տուբա, Մեծ Բրիտանիա), Ռադովան Վլադկովիչ (գալարափող, Սերբիա) Սերգեյ Նակարյակով (շեփոր, Ռուսաստան), Դայշին Կաշիմիտո (ջութակ, Ճապոնիա), Աշլի Վոսսը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա):

Համերգի առաջին բաժնում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի փողային նվագարաններ համար գրած կոնցենտները: Երկրորդ բաժնում մաեստրոյի պատվին հնչեցին Մոցարտի եւ Բեթհովենի ստեղծագործությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG