Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց ռազմավարական սպառազինության մասին ռուս - ամերիկյան համաձայնագրին


Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ռազմավարական հարձակողական սպառազինության մասին ռուս - ամերիկյան համաձայնագիրը: Փաստաթուղթն այնուհետեւ ներկայացվելու է Սենատի ամբողջ կազմի դատին:

Հանրապետական սենատորները դեմ են արտահայտվել համաձայնագրին` պնդելով, որ դրանով կսահմանափակվեն հակահրթիռային պաշտպանության համակարգը զարգացնելու ԱՄՆ-ի ծրագրերը:

Ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG