Բրադկեի գնահատմամբ՝ տարածաշրջանային վերջին այցելության ժամանակ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը հատելը միջնորդների համար խորհրդանշական բնույթ է կրել:
«Նախ, այդ քայլով իրենք ցանկացել են ընդգծել, որ կողմերի միջեւ եղած շփման գիծը չի հանդիսանում հարեւան ազգերին իրարից բաժանող սահման», - ասել է ամերիկացի դիվանագետը` հավելելով, որ իրենց երկրորդ նպատակն է եղել ցույց տալ, թե «հուսով են՝ մի գեղեցիկ օր երկու երկրների ներկայացուցիչները նույնպես կկարողանան ազատորեն հատել շփման այդ գիծը»:
Բրադկեի խոսքով, ադրբեջանական կողմից հայկական կողմն անցնելով իրենք եւս մեկ նպատակ են ունեցել՝ ճշտել հրադադարի ռեժիմի խախտման մասին գոյություն ունեցող տեղեկությունները:
Նա շեշտել է, թե կողմերը միմյանց հակասող տեղեկատվություն են փոխանցել համանախագահներին, հատկապես՝ հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու լինելու հարցում:
«Այդ զրույցներից հետո ես հասկացա, որ գործընթացն առաջ մղելու համար կողմերին ընդհանուր հայտարարի բերելը երկարատեւ աշխատանք կպահանջի մեզնից», - նկատել է ամերիկացի միջնորդը:
Ռոբերտ Բրատկեն որոշ տեղեկություններ է փոխանցել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց տեսածի մասին` ասելով, թե այդ տարածքներում քաղաքացիական անձինք չեն ապրում, կա մեկ ճանապարհ, որի վերջում իրենք տեսել են խրամատներ, որոնցից այն կողմ մեքենաներին չի հաջողվել անցնել:
Բրադկեն նաեւ ասել է, թե, իր զգացողությամբ, «հատկապես դժվար կլինի ապահովել խաղաղապահների մուտքն այդ տարածքներ», որովհետեւ իրենք զգացել են, որ «կողմերից ոչ մեկը չի ուզում, որ դա տեղի ունենա»:
Հաղորդվել է, որ տարածաշրջանային հաջորդ այցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահներին կուղեկցեն նաեւ միջազգային փորձագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ Բրադկեն նկատել է, որ համանախագահները կողմերին ասել են, թե կցանկանային, որ փորձագետները ուղեկցեն իրենց, քանի որ այդ գործակալությունները պետք է աշխատեն այնտեղ:
«Այսինքն` մենք կանխատեսում ենք այս տարածքների ներկայիս կարգավիճակի փոփոխությունը», - հայտարարել է ղարաբաղյան բանակցային գործընթացում ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելության ամերիկացի ներկայացուցիչը:
Ռոբերտ Բրադկեն կարեւորել է Ղազախստանում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գաղաթնաժողովը, որին, իր տեղեկություններով, կմասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ովքեր, ըստ դիվանագետի, «ստիպված կլինեն տեղեկացնել միջազգային հանրությանը, թե ինչպես են առաջ մղելու խաղաղ գործընթացը»:
Բրադկեի կարծիքով, Ղազախստանում «հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել»: