Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` շնորհավորելով նրան ծննդյան 45-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ - ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG