Մատչելիության հղումներ

Սեմնեբիի պնդմամբ` Բաքվում իր խոսքերը աղավաղվել են


«Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը», - ընդգծել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին սեպտեմբերի 8-ի հայտարարությունում, որը այսօր տարածել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:

Մամուլի հաղորդագրությունների հետ կապված, որոնցում, ըստ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի, ընտրողաբար են մեջբերված եւ աղավաղված են շաբաթասկզբին Բաքվում իր արած հայտարարությունները, Սեմնեբին նաեւ վերահաստատում է «Եվրամիության նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման Հելսինկյան սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորմանը նպաստելուն, որը բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին թույլ կտա վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG