Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում


Հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, արխիվ
Հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, արխիվ

Երուսաղեմի քաղաքապետարանի, գերմանական թաղամասի հրեա բնակիչների եւ Հայոց պատրիարքարանի միջեւ 7 տարի շարունակվող հակամարտությունը՝ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետագա ճակատագրի շուրջ, նոր զարգացումներ է ստանում։

Քաղաքապետարանի որոշմամբ, եկեղեցուն կից կառուցվելու է բարձրահարկ հյուրանոցային համալիր։ Ըստ նույն որոշման՝ հայկական եկեղեցին, որն այդպիսով, հայտնվելու է հյուրանոցային համալիրի բակում, տրամադրվելու է հրեա բնակիչներին՝ որպես համայնքային կենտրոն։

Քաղաքապետարանի որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես Հայոց պատրիարքարանի, այնպես էլ տվյալ համայնքի բնակիչների կողմից։ Կիրակի երեկոյան համայնքի եւ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների գլխավորությամբ շուրջ 300 քաղաքացի՝ 250 հրեա եւ 50 հայ, հավաքվել էր եկեղեցու բակում՝ քաղաքապետարանի որոշման դեմ ստորագրահավաք անցկացնելու նպատակով։

«Այս հավաքը շատ կարեւոր է։ Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, սպասվում է էլ ավելի կարեւոր բողոքի ակցիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ - «Այդ օրը վերջնական որոշում պետք է կառուցվի հյուրանոցի կառուցման հարցը։ Անշուշտ, այդ ժամանակ նաեւ կորոշվի մեր եկեղեցու ապագա ստատուսը», - նշեց վարդապետը։

Եթե բողոքի ակցիաները արդյունք չտան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի բացառում դատական կարգով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համայնքային կենտրոն դարձնելու որոշումը բողոքարկելու տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG