Մատչելիության հղումներ

Բասկ անջատողականները դադարեցնում են զինված պայքարը


Բասկերի անջատողական ԷՏԱ խմբավորումը հայտարարել է, զինված պայքարի ավարտի մասին:

BBC հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսահոլովակում բասկ անջատողականները հայտարարել են, թե այսուհետ մտադիր են հասնել իրենց գաղափարների իրագործմանը միայն խաղաղ ժողովրդավարական ճանապարհով:

Շուրջ 40 տարի բասկերը պայքարում են Իսպանիայից անջատվելու համար:

ԷՏԱ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունների արդյունքում 800-ից ավելի մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG