Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գեներալը զոհվել է լողալու ժամանակ


Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզական գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ մայոր Յուրի Իվանովը օրեր առաջ զոհվել է լողալու ժամանակ: Այդ մասին այսօր հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը երկրի պաշտպանության նախարարությունում:

Բարձրաստիճան զինվորականի մահվան հանգամանքները աղբյուրը չի բացահայտել:

Յուրի Իվանովը 2000 թվականին Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Զինվորական ակադեմիան ավարտելուց հետո մարտական խնդիրներ է իրականացրել Հյուսիսային Կովկասի հակամարտության գոտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG