Մատչելիության հղումներ

Գուիդո Վեստերվելլե. «Բելգրադը պետք է ընդունի Կոսովոյի անկախությունը»


Գերմանիայի արտաքին գործոց նախարար Գուիդո Վեստերվելեն Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բելգրադը պետք է հաշտվի Կոսովոյի անկախության իրողության հետ։

«Սերբիան պետք է ընդունի իրականությունը, իսկ Կոսովոյի անկախությունը` իրականություն է», - ասել է Վեստերվելեն եւ հիշեցրել, որ ըստ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի, Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքին։

«Նրանք, ովքեր ցանկանում են միանալ Եվրոպական Միությանը, պարտավոր են հավասարակշռված քաղաքականություն վարել, Եվրամիության պահանջը` գործնական երկխոսությունն է», - ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG