Մատչելիության հղումներ

Մոսկվայում շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր է ձերբակալվել


Մոսկվայում իրավապահները ցրել են ընդդիմության բողոքի ցույցը՝ նվիրված Ռուսաստանում այսօր նշվող Պետական դրոշի օրվան։ Ձերբակալվածների մեջ են «Համերաշխություն» շարժման առաջնորդ Բորիս Նեմցովը եւ շարժման՝ մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Միխայիլ Շնեյդերը։

Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ, ընդդիմադիրները փորձել են Ռուսաստանի դրոշով քայլել Նոր Արբատով, սակայն իրավապահները խոչընդոտել են՝ պնդելով, թե քաղաքային իշխանությունները ցուցարարներին երթ անցկացնելու արտոնություն չեն տվել։

Ընդդիմադիրները «խայտառակ ամոթալի» էին որակել քաղաքապետի որոշումը՝ Պետական դրոշի օրը դրոշով երթ անցկացնելն արգելելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG