Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Օգոստոսի 20-22-ը գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ Երեւանում եւ Սեւանում:
Գագաթնաժողովի օրակարգում Ղրղըզստանի իրավիճակը եւ ՀԱՊԿ շրջանակներում հակաճգնաժամային իրավիճակներին դիմագրավելու խնդիրներն են։
Հավաքական անվտանգության պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին են Տաշքենդում կնքել են Հայաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ 1993-ին պայմանագրին միացել են Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը։ 1999-ին Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկսստանը հրաժարվել են շարունակել մասնակցությունը պայմանագրին։
2002 թվականին պայմանագիրը վերաճել է կազմակերպության` իր կանոնակարգով եւ իրավական կարգավիճակի համաձայնագրով։ 2006 թվականին Ուզբեկստանը նորից է միացել կառույցին։