Մատչելիության հղումներ

Մայր բուհում բացվեց ղազախական կենտրոն


Ղազախական կենտրոնի բացումը
Ղազախական կենտրոնի բացումը

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան ջանքերով Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի մասնաշենքում բացվեց Ղազախստանի լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ-ում ղազախական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը ծագել էր վաղուց: - «Չնայած այս մասնաշենքը վերանորոգման մեջ է, արձակուրդների պատճառով ուսանողները եւ դասախոսները բացակայում են, բայց մենք ուրախությամբ բացեցինք այս կենտրոնը, որը կարեւոր քայլ է Ղազախստանն ու ղազախ ժողովրդին ավելի լավ ճանաչելու ճանապարհին»,- նշեց նա:

Արեւելագիտության ֆակուլտետում ղազախական կենտրոնի բացմանը ներկա էին Գումիլովի Եվրասիական ազգային համալսարանի եւ Կոկչետեւի համալսարանի ռեկտորներ, Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, նաեւ երաժիշտներ եւ երգիչ:

Նոր ուսումնական տարում ղազախերենը կամ Ղազախստանի պատմությունը ուսումնական ծրագրերում չի հայտնվի, բայց Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը հայտնեց, որ դեսպանատան աջակցությամբ գուցե քայլ առ քայլ Ղազախստանին վերաբերող որոշ առարկաներ լրացուցիչ ծրագրերով ուսուցանվեն:

Լեզվի կենտրոնի բացումից հետո ԵՊՀ-ն Աստանայի համալսարանի հետ ստորագրեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում, ինչպես հայտնեց պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը, փորձելու են Երեւանում զարգացնել օսմանագիտությունը:

XS
SM
MD
LG