Մատչելիության հղումներ

Հայկական երշիկի մեջ օգտագործվող հնդկական ցածրորակ գոմեշի միսը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, օգոստոսի սկզբին այցելելով Հնդկաստան, պարզել էր, որ այդ երկրից Հայաստան է ներմուծվում հակահիգիենիկ պայմաններում արտադրված գոմեշի միս, որն օգտագործվում է տեղական երշիկի արտադրության մեջ։

Հինգշաբթի օրը, անդրադառնալով խնդրին, կառավարությունը հաստատեց Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում այդ կազմակերպությունների արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստան:

«Ներկայացվող պահանջներն են՝ աշխատանքային փորձը շուրջ 10 տարի, սեփական մսի սպանդանոց ունենալը եւ համապատասխանությունը միջազգային չափանիշներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատված չափանիշները պարզաբանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Բացի այդ, որոշվեց Հնդկաստանում ունենալ Հայաստանի սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ, ով տեղում կվերահսկի Հայաստանի համար նախատեսված գոմեշի մսի որակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG