Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Կանգ չենք առնի, մինչեւ վերջին օկուպանտը չլքի մեր երկիրը»


«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին օկուպանտը չի լքել մեր երկիրը», - ասված է ռուս - վրացական պատերազմի սկսվելու երկրորդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրապարակած հայտարարությունում:

«Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի դեմ սկսվել է ոչ 2008 թվականին, եւ պետք չէ համատեքստից պոկել առանձին տարեթվեր, ու այն շարունակվում է նաեւ այսօր», - նշել է Սահակաշվիլին հայտարարությունում, որը վրացական հեռուստաընկերություններին է փոխանցվել Բոգոտայից, ուր Վրաստանի նախագահը մեկնել է` մասնակցելու Կոլումբիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

«Մեր զոհված տղաների հիշատակի առջեւ մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր երկրի ազատագրման, քանի դեռ մեր հողի վրա գտնվում է գեթ մեկ օկուպանտ, եւ այդ պայքարը պետք է վարվի թե' մեր երկրում, թե' նրա սահմաններից դուրս: Մենք իրավունք չունենք հանգստանալ մինչեւ մեր երկրի ազատագրումը` նրա պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու համար, եւ մեր պատմական խնդիրն է այդ պայքարը հասցնել մինչեւ վերջ, եւ մենք այն կհասցնենք մինչեւ վերջ ու ոտքի կկանգնեցնենք մեր երկիրը», - «Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` ասված է Սահակաշվիլիի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG