Մատչելիության հղումներ

Դպրոցի կառավարման նոր էլեկտրոնային գործիք` www.dasaran.am


www.dasaran.am-ը էլեկտրոնային կայք է, ուր այս կամ այն դպրոցին կցված աշխատակիցը մուտքագրում է աշակերտներին վերաբերող տեղեկություններ՝ նրա գնահատականները, վարքը, տնային աշխատանքները, առաջիկա ստուգողականները: Կայքում ուսուցիչները կարող են գրել մեկնաբանություններ աշակերտի մասին, հայտնել ծնողին ցանկացած նորություն եւ այլն:

Ծնողները, ովքեր համաձայնում են օգտվել կայքի ծառայությունից ու վճարում են ամսական 2000 դրամ, հնարավորություն են ունենում առանց դպրոց այցելելու իմանալ ողջ անցուդարձը` այսպիսով հետեւելով նաեւ ուսուցիչների աշխատանիքին:

«Կայքը նախարարությանը նույնպես թույլ կտա հետեւել բոլոր տեղեկություններին, վիճակագրությանը, ինչը կօգնի բացառել կամ նվազեցնել ապագայում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորումները», - կայքի շնորհանդեսի ժամանակ նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

www.dasaran.am նախագծի ղեկավար Պավել Հովհաննիսյանը հայտնեց, որ կայքն արդեն փորձարկվել է երկու դպրոցներում, որոնցից ստացել են դրական արձագանք: - «Տեղեկությունները լինելու են պաշտոնական, մուտքագրվելու են մատյաններից, այնպես որ թույլ չենք տալու ուսուցիչների կամայականություններ», - նշեց նա:

XS
SM
MD
LG