Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Իրանում


Հազարավոր ադրբեջանցիներ բողոքի ցույց են անցկացրել իրանական Թավրիզ քաղաքում՝ պահանջելով հարգել իրենց իրավունքներն ու վերջ տալ խտրականությանը։

Հազարավոր ադրբեջանցիներ նախօրեին բողոքի ցույց են անցկացրել իրանական Թավրիզ քաղաքում՝ պահանջելով հարգել իրենց իրավունքներն ու վերջ տալ խտրականությանը։

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կրթություն ստանալ իր մայրենի լեզվով: Թող դժոխք գնան նրանք, ովքեր չեն սիրում մեզ», - հայտարարել են ցուցարարները։

«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության՝«Ֆարդա»-ի հաղորդմամբ, միջոցառման մեկնարկից կարճ ժամանակ անց ոստիկանությունը ճնշել է հանրահավաքը. ավելի քան մեկ տասնյակ մարդ բռնության է ենթարկվել, առնվազն տասներկուսը՝ ձերբակալվել են։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, բնիկ ազերիների եւ իրանցիների միջեւ հարաբերությունները սրվել են Թեհրանի եւ Թավրիզի ֆուտբոլային հավաքականների միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո:

«Թեհրանի «Պերսեպոլիս» թիմի երկրպագուները խաղից հետո մի քանի ժամ շարունակ վիրավորական հայտարարություններ ու կոչեր էին անում ադրբեջանցիների հասցեին, ինչից հետո կողմերի միջեւ բախումներ բռնկվեցին», - «Ֆարդա»-ին ասել է Թավրիզի բնակիչներից մեկը։

Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիան պատժել է երկու թիմերին էլ, սակայն, Թավրիզի ազերի բնակիչներին այդ որոշումը չի գոհացնում: «Մենք պահանջում ենք հարգել մեր իրավունքները», - հայտարարում են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։

«Ֆարդա»-ի հաղորդմամբ, Իրանում արդեն շուրջ 90 տարի է, բացառությամբ 1945-46 թվականների, դպրոցներում արգելված է ադրբեջաներենի ուսուցումը, չնայած շուրջ 15 միլիոն մարդ այդ լեզուն իր մայրենին է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG