Մատչելիության հղումներ

Մոսկվայում ավազակային հարձակումների կասկածանքով ծագումով հայաստանցիներ են ձերբակալվել


Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում ավազակային հարձակումների կասկածանքով ծագումով հայաստանցի երեք անձանց են ձերբակալել:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են Մոսկվայի քրեական հետախուզության վարչության մամուլի ծառայությունից, կասկածյալները ձերբակալվել են Բրյանսկի մարզից գործարարների վրա հարձակումից անմիջապես հետո, որի արդյունքում նրանք տիրացել էին 115 հազար ռուսական ռուբլու (մոտ 4 հազար դոլար):

Իրավապահների տվյալներով, ձերբակալվածները էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ են, որոնք գործել են Մոսկվայի հյուսիսում եւ կից շրջաններում` զոհերին ներկայանալով որպես «սոլնցեւյան» հայտնի հանցախմբի անդամներ:

Բոլոր հարձակումները հանցախումբը գործել է վաղ առավոտյան` ժամը 4-5-ի սահմաններում: Կողոպտիչները մեկնել են արդյունաբերական գոտիներ եւ պահեստային տերմինալներ, որտեղ հետեւել են իրենց զոհերին` հիմնականում ապրանքի համար Մոսկվա ժամանած առաքիչների, վարորդների եւ գործարարների, շրջապատել են նրանց մեքենաները եւ սպառնացել ֆիզիկական ուժ եւ զենք գործադրել, եթե նրանք չկատարեն «սոլնցեւյան եղբայրության» («բրատվա») բոլոր պահանջները:

Տվյալ պահին քննիչներին հայտնի է նման 5 ավազակային հարձակման մասին, քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG