Մատչելիության հղումներ

Mavi Marmara-ի վրա հարձակման դեպքը կքննի հատուկ հանձնաժողովը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ ստեղծվել է 4-հոգանոց հատուկ հանձնաժողով, որը պետք է քննի մայիսի վերջին իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից թուրքական Mavi Marmara նավի վրա տեղի ունեցած հարձակման դեպքը, ինչի արդյունքում սպանվեց 9 մարդ:

Հանձնաժողովը, որը գլխավորում է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեոֆրի Փալմերը եւ որի կազմում կա Իսրայելի ու Թուրքիայի մեկական ներկայացուցիչ, աշխատանքները սկսելու է օգոստոսի 10-ին, իսկ առաջին զեկույցը հրապարակելու է սեպտեմբերի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG