Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն չի հաստատում, եւ չի հերքում Ադրբեջանին С-300 հակաօդային պաշտպանության համակարգ վաճառելու մասին լուրը


Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոչ հաստատում, ոչ էլ հերքում են Ադրբեջանին С-300 հակաօդային պաշտպանության համակարգերի նախատեսվող վաճառքի մասին տեղեկատվությունը։

Այսօր ռուսաստանյան լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են հրապարակել հիշյալ գործարքի մասին։

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրենց անանուն աղբյուրը, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել են վաճառքի մասին տեղեկությունը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում, սակայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի կամեցել հրապարակել իր անունը, հայտարարել է, թե այդ լուրերը «անհեթեթություն» են։

Ավելի վաղ այս տեղեկատվությունը հերքել էր նաեւ C-300 համալիրների վաճառքով զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը։ «Մենք այդպիսի գործարքի մասին որեւէ տեղեկություն չունենք», - հայտարարել էր ընկերության խոսնակ Վյաչեսլավ Դավիդենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG