«Երկկողմ տնտեսական համագործակցությունը մեզ շատ է գոհացնում», - հայտարարել է Նարիշկինը եւ ընդգծել, - «մենք հույս ունենք շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել ապրանքաշրջանառության այն ծավալը, որը գոյություն ուներ երկու երկրների միջեւ մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը»։
Անդրադառնալով համագործակցության գերակա ուղղություններին՝ բարձրաստիճան ռուս պաշտոնյան հատկապես առանձնացրել է էներգետիկայի բնագավառը՝ ընդգծելով, որ հեռանկարներն այստեղ շատ խոստումնալից են։
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Բաքու է ժամանել կիրակի օրը։ Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն է նախապատրաստել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցը Ադրբեջան, որը նախատեսվում է սեպտեմբերին։
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այցը կապում են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի հետ։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս հարցի մասին որեւէ բան չեն հաղորդում, նշվում է միայն, որ առաջիկա ժամերի ընթացքում Նարիշկինը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի շիրիմին, ինչպես նաեւ այցելել է Շահիդների ծառուղի ու ըստ պաշտոնական «Ազերթաջ» գործակալության՝ ծաղկեպսակ դրել Ադրբեջանի անկախության ու ինքնավարության համար զոհվածների հիշատակին։
Պաշտոնական հանդիպումներից բացի Ռուսաստանի կառավարության անունից Նարիշկինը նաեւ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած Ադրբեջանցի վետերաններին, ինչպես նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին։
«Ռուսաստանը շատ երախտապարտ է Ադրբեջանի նախագահին, եւ գնահատում է այս երկրի իշխանությունների ու քաղաքական գործիչների դիրքորոշումը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն հիշողությունը երկրորդ համաշխարհային պատերազմի տված դասերի մասին», - Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավարը։