Մատչելիության հղումներ

Նիդերլանդները ավարտում է ռազմական առաքելությունը Աֆղանստանում


Հոլանդիան դադարեցնում է Աֆղանստանում տեղակայված իր զորքերի առաքելությունը, որը տեւել է 4 տարի։ Հոլանդիայի զինված ուժերի հրամանատար գեներալ Պետեր վան Ուհմը ասել է, որ իր երկրի զինծառայողները պատվով են կատարել առաքելությունը Աֆղանստանում։ Հոլանդիան ընդհանուր թվով Աֆղանստանում ուներ 1950 զինծառայող։ Անցած 4 տարիների ընթացքում զոհվել է առնվազն 24 հոլանդացի զինվոր։

Այսօրվանից հոլանդացիներին Աֆղանստանում փոխարինում են ամերիկացի եւ ավստրալիացի զինծառայողները։

ՆԱՏՕ-ն Հոլանդիային խնդրել էր գոնե 1 տարով երկարաձգել առաքելությունը, սակայն խնդիրը այդ երկրում քաղաքական ճգնաժամ էր հրահրել եւ հանգեցրել էր կառավարության հրաժարականին։

Թալիբան շարժումը անցած շաբաթ ողջունել է Աֆղանստանից զորքը դուրս բերելու մասին Հոլանդիայի որոշումը, այն անվանել է «խիզախ քայլ» եւ հորդորել մնացած երկրներին հետեւել Ամստերդամի օրինակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG