Մատչելիության հղումներ

Անգլերեն բանավոր քննության հանձնաժողովը պնդում է, որ 90 տոկոսով օբյետիվ է եղել


Անգլերեն բանավոր քննության միջինը միավորը կազմել է 12,22 տոկոս: Քննական 10 օրերի ընթացքում 20 միավոր վաստակել է ընդամենը 7 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանը դժգոհ է դիմորդների պատրաստվածությունից:

Քանի որ 2011-ին չեն լինելու շրջանավարտներ, այս տարի բանավոր քննության առարկայական հանձնաժողովները քչերին են անբավարար նշանակել:

Մարգարիտա Ապրեսյանը հատկապես դժգոհ է դիմորդների բանավոր խոսքից. ըստ նրա` երիտասարդները հիմնականում անգիր են սովորում թեմաները եւ արտասանում, իսկ հարցերին չեն կարողանում պատասխանել:

Անդրադառնալով ծնողների բողոքներին, թե հանձնաժողովի անդամները օբյեկտիվ չեն, նա նշեց, որ ծնողները պարզապես գերագնահատում են իրենց երեխաների կարողությունները:

Հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ այս տարի իրենց վրա ճնշումներ գրեթե չեն եղել եւ 90 տոկոսին օբյեկտիվ են գնահատել: - «10-ի մասին չեմ խոսում, քանի որ սա Հայաստանն է. ընդունվում են մեր ընկերների, կոլեգաների երեխաները, բայց նրանք կազմում են միայն 10 տոկոսը: Մենք երբեք ցածր չենք գնահատում իմացող երեխային»:

XS
SM
MD
LG