Մատչելիության հղումներ

Լեզվի մասնագետները դժգոհ են նաեւ դիմորդների ստեղծագործական մտքից


Եզրափակվեց ստեղծագործական մրցույթ ընդունելության քննության եռօրյան: Հուլիսի 20-ին նախատեսված 23 դիմորդի փոխարեն քննություն հանձնեց 19-ը: Այս քննությունից առայժմ բարձրագույն 20 միավոր չի արձանագրվել: 22 դիմորդ ստացել է 8 միավոր, իսկ 3-ը` 15 միավոր: Քննության յուրաքանչյուր տարբերակի համար առաջարկված է շարադրության 3 թեմա, հատկացված ժամանակը` 3 ժամ:

Քննական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը քննություն հանձնող ապագա լրագրողների շարադրություններում ասելիքի նույնություն է նկատել: - «Թվում է, թե նրանք բոլորը միեւնույն ընտանիքներում են մեծացել, նույն դպրոցում ու նույն ուսուցիչների մոտ ուսանել, քանի որ գործածում են միեւնույն կաղապարները: Սկսում ես մտածել, որ պիտի մտածողություն փոխել, քանի որ շարադրություններ կարդալիս թվում է, թե 1970-80-ականների սերնդի հետ գործ ունես»:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Թորոսյանն որոշել է լրագրող դառնալ, իսկ շարադրության համար ընտրել էր «Իմ սիրած արվեստագետը» թեման: Չարենցավանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Լիլիթ Կարապետյանի շարադրության թեման էլ «Իսկական հերոս»-ն է եղել:

Իսկ Օշականցի Գոհար Իգիթյանը շարադրության համար ընտրել էր «Իջնում է երեկոն» թեման ու իր տեքստում դժգոհել նախորդ 3 քննությունների ընթացքից: - «Ինձ թվում է` կհասկանան, թե ինչ եմ գրել»:

XS
SM
MD
LG