Մատչելիության հղումներ

Հնդկաստանում գնացքների բախումից ավելի քան 60 մարդ է զոհվել


Պաշտոնական տեղեկություններով ավելի քան 60 մարդ զոհվել է եւ 100-ից ավելին վիրավորվել է Հնդկաստանի արեւելքում տեղի ունեցած վթարի հետեւանքով։

Արագընթաց գնացքը բախվել է Կալկութայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաինթիա կայարանում կանգնած մեկ այլ գնացքի։

Պաշտոնյաների փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է աճել։ Այժմ փրկարարները գնացքներից դուրս են բերում զոհվածների եւ վիրավորների մարմինները։

Վթարի պատճառները առայժմ պարզ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG