Մատչելիության հղումներ

Էդիկ Բարսեղյանը` Արարատի մարզպետ


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում Վարդգես Հովակիմյանին ազատել է Արարատի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Կառավարության մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Էդիկ Բարսեղյանը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։

Էդիկ Բարսեղյանը մինչ նոր նշանակումը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն էր եւ Փրկարար ծառայության տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG