Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ ընտրվեց Պետրոս Էֆթիմիուն` Հունաստանից


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)` Օսլոյում անցկացված 19-րդ տարեկան նստաշրջանը Վեհաժողովի նախագահ է ընտրել Պետրոս Էֆթիմիուին` Հունաստանից:

ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Էֆթիմիուն, ով նախկինում Վեհաժողովի փոխնախագահն էր, քվեարկության արդյունքում ստացել է 130, կանադացի սենատոր Կոնսիլիո Դի Նինոն` 64 ձայն:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում Էֆթիմիուն փոխարինում է պորտուգալացի Ժոաո Սուարեշին:

Հուլիսի 10-ին Վեհաժողովը նաեւ հռչակագիր է ընդունել, որը անդրադառնում է նստաշրջանի հավանությանը արժանացած բանաձեւերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG